ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆինլանդիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆինլանդիա
19.03.2017 | 11:38

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չորսօրյա միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիայի Հանրապետություն` Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու առաջնորդ Արքեպիսկոպոս վեր. Կարի Մեկկինենի և Ֆինլանդիայի ՈՒղղափառ Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի Լեո Արքեպիսկոպոսի հրավերով:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ